Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. համատեղ աշխատանքով խնդիրները հաղթահարելի են

ԼՂՀ ԱՆ. համատեղ աշխատանքով խնդիրները հաղթահարելի են

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Համաճարակաբանության և հիգիենիայի կենտրոն, Մաշկա-վեներոլոգիական, Հոգեթմրաբանական և Հակապալարախտային դիսպանսերներ:

 

   Բոլոր հաստատություններում խնդիրները միանման են՝ շենքային անբավարար պայմաններ, սարքավորումների բացակայություն, մասնագետների պակաս: Նախարար Քուշկյանը հիմնարկների անձնակազմերի հետ հանդիպման ժամանակ հանձնարարել է ներկայացնել խնդիրները, մտահոգությունները:

 

   Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնում նախարարը հանձնարարել է այսուհետ սերտացնել համագործակցությունը գյուղնախարարության սննդի անվտանգության ծառայության հետ, բնակչության շրջանում իրազեկման միջոցառումներ իրականացնել, ստեղծել և տարածել տեղեկատվական բուկլետներ և թերթիկներ:

 

  Կենտրոնը համապատասխան սարքավորումների կարիք ունի, աշխատանքները դժվարանում են մասնագետների բացակայության պատճառով: Հարություն Քուշկյանը նշել է, որ խնդիրները հաղթահարելի են համատեղ աշխատանքի շնորհիվ, և որ գործին տրվելու է անմնացորդ:

 

   Նախարարը եղել է նաև բարոնուհի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին: Այն գործում է արդեն 12 տարի և իր տեսակի մեջ միակն է: Չնայած շենքային պայմանների սղությանը, կենտրոնում հիվանդները ստանում են անհրաժեշտ վերականգնողական բուժում: Ծառայությունները ընդլայնելուն զուգահեռ՝ Քուշկյանը կարևորել է ինսուլտների վերականգնողական բուժումը կենտրոնում:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. ԼՂՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ